Գյումրիում հայ երեխայի Սարկոզի են կոչել
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրիի ծննդատանը չորեքշաբթի տղա է ծնվել, ում ծնողները Սարկոզի են կոչել՝ ի նշան երախտագիտության Ֆրանսիայի Սենատի կողմից հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի ընդունման համար, հայտնում է «Առավոտ» թերթի կայքը՝ հղում անելով ծննադատան տնօրեն Արմեն Իսահակյանին:
«Ծնողներն իրենք են որոշել երեխային Սարկոզի նշել Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: Այսպես նրանք ցանկացել են արտահայտել իրենց երախտագիտությունը»,- ասել է Իսահակյանը:
Ֆրանսիայի Սենատը երկուշաբթի ընդունեց ցեղասպանությունների, այդ թվում՝ Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծ, որը նախատեսում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք ցեղասպանության ժխտման համար: Օրինագիծը պետք է ստորագրի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա սարկոզին:
Փոքրիկ Սարկոզի Ավետիսյանը, ով ընտանիքի առաջնեկն է, ծնվել է 3 կիլոգրամ քաշով:
Փոքրիկի ծնողներին ծննդատան ղեկավարությունը նորածնի պարագաներ է հատկացրել, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նվիրել է սոցիապալես անապահով ընտանիքին 200 դոլար է նվիրել:
Նմանատիպ դեպք էր տեղ գտել 2001 թվականին, երբ հայկական գյուղերից մեկում ծնողներն իրենց երկվորյակներին անվանել են ֆրանսիացի նախագահի պատվին՝ Ժակ և Շիրակ, ի նշան երախտագիտության ֆրանսիացի ժողովրդին և նախագահ Շիրակին Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանվերաբերյալ բանաձևի ընդունման համար:
2001 թվականի հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է մի փաստաթուղթ, որը բաղկացած էր ընդամենը մեկ նախադասությունից՝ «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է, որ 1915 թվականին հայերը ենթարկվել են ցեղասպանության»: -0-