Հայկական ապրանքները վերադարձել են Մոսկվայի «Տվոյ Դոմ» խանութների ցանց (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայկական պահածոներն ու ալկոհոլը վերադարձել են մոսկովյան «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնների ցանցի դարակներին, հայտնել է «Էքսպորտ Արմենիա» ընկերության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը:
Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտնել էր, որ պահածոյացված մթերքը, հանքային ջուրը և հայկական արտադրության ալկոհոլը հանվել են «Տվոյ Դոմ» ցանցի առևտրի կենտրոնների դարակներից, որոնք պատկանում են Արազ Ագալարովին և այլ Ադրբեջանցիների: Նա դա անվանել է ադրբեջանական սադրանք, որի նպատակն է Ռուսաստանում առևտրի կետերը վերածել «Մեծ Լեռնային Ղարաբաղի»:
Միաժամանակ, նա նշել է, որ մինչ դարակների վրա վերադարձել են միայն պահեսսային մնացորդները, որոնք օրեր առաջ հանվել էին վաճառքից։
«Հայ արտադրողները ապրանքներ նոր խմբաքանակի պատվերներ չեն ստացել:
Արդյո՞ք նոր պատվերներ կլինե՞ն», - հարցրել է է Ստեփանյանը:
Facebook-յան օգտատեր Մարիամ Հովսեփյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում «Տվոյ Դոմ» խանութի դարակներն են՝ հայկական արտադրանքով։
« Հայկական ապրաքանիշները վերադարձել են ԱԿ "Տվոյ Դոմ"-ի խանութների դարակներին։ «Ֆուդ Սիթի» ԱԿ-ում դեռ ոչ մի փոփոխություն չկա»,- գրել է նա՝ նկարին կից։
Ծիրանի պատերազմ
Հակամարտությունը չի սահմանափակվել հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակողներով: Ռուսաստանում, մասնավորապես, Մոսկվայում, կրքերը առանձնահատուկ ձևով թեժացան:
Համացանցում տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել: Համացանցում անգամ ֆլեշմոբ սկսվեց, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց Հայաստանից մեծ քանակությամբ մրգի իրացմանը: Օգնության հասավ նաև հայկական սփյուռքը, որը ոչ միայն տոննաներով հայկական միրգ գնեց, այլև կազմակերպեց դրանց վաճառքը փողոցում: Իմպրովիզացված շուկայում ծիրանի վաճառքն ուղեկցվում էր Քոչարիով և հայկական խորովածով:-0-