Հայկական ապրանքներն անհետացել են ևս մեկ մոսկովյան խանութների ցանցից․ դեսպան Տողանյան
23.07.2020,
23:07
«Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցը պատկանում է ծնունդով ադրբեջանցի Արազ Ագալարովին

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայկական արտադրության պահածոները, հանքային ջուրը և ալկոհոլը հանեվել են «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցերից։ Այս մասին РБК-ին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Առավոտից մեզ դիմել են խոշոր հայ արտահանողները, նրանք պատմել են, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցից, որը պատկանում է Արազ Ագալարովին և այլ մարդկանց՝ հարևան երկրից»,- ասել է նա:
Տողանյանի խոսքով՝ բոլոր թարեքները լցվել են Ադրբեջանից բերած ապրանքներով։
«Սա արդեն Ռուսաստանում առևտրի կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն ուղղված սադրանք է, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով: Մեր տրամադրության տակ են հայկական ընկերությունների և դիլերների էլեկտորնային նամակագրությունները առևտրի կենտրոնների մենեջերների հետ: Նրանք բացահայտորեն վկայակոչում են ղեկավարության ցուցումները, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման դադարեցման մասին: Սա փաստ է: Ես այս մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին»,- ասել է Տողանյանը:
«Տվոյ դոմ»-ի հայ մատակարարների խնդիրների մասին իր Facebook-յան էջում հայտնել է նաև «Export Armenia» ընկերության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։
Նրա ընկերությունը ցանցի հետ աշխատում է երեք տարի: Ըստ Բաբայանի՝ բոլոր թարեքները, որոնց վրա նախկինում ցուցադրված էր հայկական արտադրանքը, այժմ լցված են ադրբեջանական ապրանքներով:
«Կրոկուս գրուպ»-ում («Տվոյ դոմ» հիպերմարկետների ցանցի սեփականատեր) հրաժարվել են մեկնաբանություններից: Մինչդեռ, կան ահազանգեր այն մասին, որ բոլոր հայկական ապրանքները հանվել են «Կրոկուս» առևտրի կենտրոններից, որոնք պատկանում են ադրբեջանցի գործարար Արազ Ագալարովին և փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել:-0-
«Առավոտից մեզ դիմել են խոշոր հայ արտահանողները, նրանք պատմել են, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցից, որը պատկանում է Արազ Ագալարովին և այլ մարդկանց՝ հարևան երկրից»,- ասել է նա:
Տողանյանի խոսքով՝ բոլոր թարեքները լցվել են Ադրբեջանից բերած ապրանքներով։
«Սա արդեն Ռուսաստանում առևտրի կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն ուղղված սադրանք է, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով: Մեր տրամադրության տակ են հայկական ընկերությունների և դիլերների էլեկտորնային նամակագրությունները առևտրի կենտրոնների մենեջերների հետ: Նրանք բացահայտորեն վկայակոչում են ղեկավարության ցուցումները, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման դադարեցման մասին: Սա փաստ է: Ես այս մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին»,- ասել է Տողանյանը:
«Տվոյ դոմ»-ի հայ մատակարարների խնդիրների մասին իր Facebook-յան էջում հայտնել է նաև «Export Armenia» ընկերության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։
Загружается новость ... "Лево"
«Այսօր մեր առաքիչները մտել են ցանցի առևտրի կենտրոններ իրենց արտադրանքը տեղավորելու համար և հասկացել են, որ մեր արտադրանքը՝ մուրաբաները, ջեմը, հյութերը, կոմպոտները և պահածոյացված այլ ապրանքները, թարեքներին շարված չեն: Եվ այդպես է եղել ցանցի բոլոր վեց խանութներում. մենք եղել ենք բոլոր կետերում: Ապրանքները ոչ մի տեղ չկան, ոչ մի խանութում։ Մենք անմիջապես զանգահարեցինք բոլոր գործընկերներին, ովքեր հանքային ջուր, ալկոհոլ են վաճառում․ նրանք ասացին, որ իրենց մոտ նույն իրավիճակն է, բեռնատարները հետ են եկել, ապրանքները չեն ընդունվել: Այս ամենը սկսվել է շաբաթ օրը»,- РБК-ին պատմել է «Արմտորգ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանը: Նրա ընկերությունը ցանցի հետ աշխատում է երեք տարի: Ըստ Բաբայանի՝ բոլոր թարեքները, որոնց վրա նախկինում ցուցադրված էր հայկական արտադրանքը, այժմ լցված են ադրբեջանական ապրանքներով: