Հայաստանում 2025 թ․–ի փետրվարին ամենաշատ թանկացած 10 պարենային ապրանքները (ՑԱՆԿ)
10.03.2025,
19:17
Ներկայացնում ենք 10 պարենային ապրանքները, որոնք 2025թ․–ի փետրվարին ամենաշատն են թանկացել՝ 2024թ․–ի փետրվարի համեմատ

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում 2025 թվականի փետրվարին պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները, 2024 թվականի փետրվարի համեմատ, աճել են 4,5%-ով, իսկ ամսվա ընթացքում՝ 0,5%-ով։ Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 պարենային ապրանքները, որոնք 2025թ․–ի փետրվարին ամենաշատն են թանկացել՝ 2024թ․–ի փետրվարի համեմատ։
- Բանջարեղեն (+20,4%)
- Իշխան (+17,7%)
- Սուրճ (+17,1%)
- Արևածաղկի ձեթ (+15,4%)
- Սերուցքային կարագ (+13,4%)
- Շոկոլադ (+10,3%)
- Օղի (+7,5%)
- Թեյ (+6,7%)
- Մրգեր (+6,1%)
- Գառան միս (+4,6%)
Ամենաշատ էժանացած ապրանքներն են
- Ձու (-6,1%)
- Շաքարավազ (-5,8%)
- Պանիր (-5,4%)։