473.68
7.07
455.94
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանում նշվեց «Սապսան» գնացքի շահագործման երկու տարին

17:35
20 Դեկտեմբերի 2011

«Սապսան» գերարագ գնացքները 2012 թվականին կհամապատասխանեն հարմարավետության բոլոր չափորոշիչներին, նշել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գերարագ կապի Տնօրինության գլխավոր տնօրեն Դմիտրի Պեգովը:

«2012 թվականին» «Սապսան» գնացքներում կբարելավվի Ինտերնետային կապը, կստեղծվեն հաղորդակցային հատուկ գոտիներ, ինչպես նաև վագոնների երկու` բիզնես և էկոնոմ կարգի փոխարեն կգործածվեն երեք կարգ` բիզնես-կարգ, 1 ին – կարգ և էկոնոմ-կարգ»,- գնացքի շահագործման երկու տարվան նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում «Սապսանի» 5-միլիոներորդ ուղևորին հուշանվեր և վկայական հանձնելիս ասաց Պեգովը:

«Սապսան» գերարագ գնացքն իր առաջին ուղևորությունը Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ երթուղով իրականացրել է 2009 թվականի դեկտեմբերի 17-ին, երկու տարվա ընթացքում «Սապսան» գնացքներն իրականացրել են 9 հազարից ավելի ուղևորություն:

Այս կապակցությամբ տոնական միջոցառումներ են իրականացվել Մոսկվայի Լենինգրադյան, Ֆինլանդական և Սանկտ-Պետերբուրգի Մոսկովյան կայարաններում: 

Մոսկվայի Լենինգրադյան կայարանում Ամանորյա ներկայացման ժամանակ ուղևորներին ողջունում էր Ձմեռ Պապը` «Սապսան» խորհրդանիշ - խաղալիքի և մի շարք հեքիաթային հերոսների ուղեկցությամբ: Կազմակերպվել էր քաղցրավենիքի և ձեռագործ հուշանվերների տոնավաճառ, ինչպես նաև զվարճալի խաղային և մրցույթային ծրագիր մանուկների համար:

Հատուկ նվեր էր նախատեսված «Սապսան» գնացքի Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Նիժնի Նովգորոդի բոլոր երթուղիների ուղևորների համար. նրանք դարձան գերարագ «Սապսան» գնացքներում ցուցադրված «Սապսա՛ն, սիրում եմ քեզ» ֆիլմի պրեմիերայի առաջին հանդիսատեսները:

«Սապսա՛ն, սիրում եմ քեզ» ֆիլմը գեղարվեստական կինոնկար է` կազմված 5 կարճամետրաժ պատմություններից, որոնց հիմնական գործողությունը ծավալվում է «Սապսան» ռուսական առաջին գերարագ գնացքում, որն սկսած իր առաջին ուղևորությունից դարձել է 3 ռուսական մեգապոլիսների` Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Նիժնի Նովգորոդի  կյանքի անբաժան մասը:

Ֆիլմի նկարահանումների համար «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն սկսնակ կինեմատոգրաֆիստների շրջանում ստեղծագործական մրցույթ էր հայտարարել: Մրցույթին ներկայացվել էր 181 հայտ, որից 125-ը սցենարների մրցույթի, իսկ 56-ը` նկարահանող խմբերի մրցույթի համար: «Սապսա՛ն, սիրում եմ քեզ»  մրցույթի ժյուրիի կազմում էին կինոյի և շոու-բիզնեսի այնպիսի հանրահայտ ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը, ռոք-երաժիշտ Եվգենի Մարգուլիսը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգահան Դմիտրի Մալիկովը:

Մրցույթային հանձնաժողովն ընտրել էր 5 լավագույն սցենարներն ու նկարահանող խմբերը: Ֆիլմի նկարահանումներն իրականացվում էին Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում և տևեցին շուրջ 2 ամիս:

Գերարագ «Սապսան» գնացքներն արտադրվել են գերմանական «Սիմենս» ընկերության կողմից և զարգացնում են առավելագույնը 250 կմ/ժ արագություն: «Սապսանը» ամբողջությամբ հարմարեցված է Ռուսաստանի կլիմային, իսկ անվանումը ստացել է բազեների ընտանիքի ամենաարագ թռչունի անունից: Գնացքի տեխնիկական բարձր չափանիշներից և ուղևորների հարմարավետությունն ապահովող ծառայությունների ամբողջական փաթեթից բացի «Սապսանը» նաև կահավորված է հաշմանդամ ուղևորների համար նախատեսված հատուկ նստատեղերով և հաշմանդամների սայլակների ամրացման հատուկ միջոցներով:

Գերարագ «Սապսան» գնացքների շահագործումով Մոսկվա – Սանկտ-Պետերբուրգ  Ճանապարհը կրճատվել է մինչև 3ժամ 45 րոպե: Մինչդեռ ինքնաթիռով Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ ճանապարհորդության տևողությունը 5 ժամից ոչ պակաս է (հաշվի առնելով մինչև օդանավակայան, օդանավակայանից հետ ճանապարհը, գրանցումը և թռիչքը):

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն իր երկաթուղային ցանցի երկարությամբ  երկրորդն է աշխարհում` 85 500 կմ, որից 43 000 կմ ճանապարհն էլեկտրաֆիկացվել է: Կազմակերպությունը տարեկան փոխադրում է ավելի քան 1,1 մլրդ. ուղևորներ և 1,1 մլրդ. տոննա բեռ` անցնելով 11 ժամային գոտիներով:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ում աշխատում են ավելի քան 1 մլն. աշխատակիցներ: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն Ռուսաստանի արագ աճող տնտեսության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որի ակտիվները գնահատվում են ավելի քան 88 մլրդ. ամերիկյան դոլար (31/12/2008թ – ի տվյալներով): Այն իր եկամուտով աշխարհում չորրորդ ընկերությունն է, որը 2008թ-ին գերազանցել է 41 մլրդ. ամերիկյան դոլարը  (МСФО-ի զեկույցի համաձայն): «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կառուցվածքը ներառում է 987 ձեռնարկություններ և 165 դուստր ընկերություններ:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
10 Մայիսի 2022
Ավելի հեշտ, քան թվում է. ինչպես գնել կրիպտոարժույթ BYBIT բորսայում
Սովորում ենք կատարել առաջին քայլերը կրիպտոարժույթի աշխարհում
11:15
02 Մայիսի 2022
Bitcoin, Ethereum, NFT. ինչպես բարդ բառը ստեղծեցին նոր տնտեսական իրականություն
Bitcoin, Ethereum, NFT. պարզ լեզվով պատմում ենք բարդ տերմինների մասին
13:43
22 Ապրիլի 2022
Հայաստանի ստորգետնյա գազապահեստարանում նախատեսվում է կուտակել ռեկորդային պաշար
«Գազպրոմի» վարչությունը հանձնարարել  հաջորդ ձմռան համար ռուսական ստորգետնյա գազապահեստարաններում ստեղծել գազի ռեկորդային պաշար` 72,662 մլրդ խ/մ
16:30
20 Ապրիլի 2022
ԳեոՊրոՄայնինգի ակտիվները Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,6 անգամ ավելացրել է Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերը՝ մինչև 35,5 մլրդ դրամ։
11:47
01 Ապրիլի 2022
Հայաստանում այսօրվանից գազը թանկացավ
Հայաստանում այսօրվանից գազը թանկացավ
20:41
23 Մարտի 2022
Եվրոպայում գազի գինը 20%-ով կտրուկ աճել է Պուտինի հայտարարությունից հետո
Եվրոպայում գազի գինը 20%-ով կտրուկ աճել է Պուտինի հայտարարությունից հետո
20:44
15 Մարտի 2022
ՀՀ ԿԲ-ի վրա ճնշում գործադրվու՞մ է հակառուսական պատժամիջոցների հարցում. ԿԲ նախագահը մեկնաբանել է
ՀՀ ԿԲ-ի վրա ճնշում գործադրվու՞մ է հակառուսական պատժամիջոցների հարցում. ԿԲ նախագահը մեկնաբանել է
13:47
15 Մարտի 2022
ԿԲ–ն այսօր որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%
ԿԲ–ն այսօր որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%
10:28
11 Մարտի 2022
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակման մտադրության մասին
Մինչև ամառվա վերջ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումը կսահմանափակվի
11:01
02 Մարտի 2022
ԿԲ–ն պարզաբանում է` ինչպե՞ս կազդի SWIFT համակարգի անջատումը և ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա
ԿԲ–ն պարզաբանում է` ինչպե՞ս կազդի SWIFT համակարգի անջատումը և ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա
15:00
01 Մարտի 2022
ՀԾԿՀ–ն մեկնաբանել է ադրբեջանական բենզինի վաճառքի մասին լուրերը
Հայաստանում ադրբեջանական բենզի՞ն է վաճառում, ՀԾԿՀ–ից մեկնաբանում են
13:08
01 Մարտի 2022
Հայաստանում գազը կթանկանա. սակագները սահմանվեցին
Հայաստանում գազը կթանկանա. սակագները սահմանվեցին