Հայկական ԱԷԿ-ը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրումը պլանային նորոգումից հետո

28.10.2011, 17:47
Հայկական ԱԷԿ-ը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրումը պլանային նորոգումից հետո
Հայկական ԱԷԿ-ը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրումը պլանային նորոգումից հետո

Հայկական ԱԷԿ-ն ուրբաթ 15:15-ին վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրումը և միացվել է երկրի էներգահամակարգին, հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
Ատոմակայանը սեպտեմբերի 11-ին կանգնեցվել է միջուկային վառելիքի լիցքավորման և պլանային նախազգուշացնող նորոգման:

Գործող հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում (Երևանից մոտավորապես 30-40 կմ դեպի արևմուտք): Կայանը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին:

Այժմ գործում է ԱԷԿ-ի 407,5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը՝ արտադրելով երկրի էլեկտրաէներգիայի շուրջ 40-50 տոկոսը: Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003 թ.-ի սեպտեմբերից գտնվում են «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՍՊԸ-ի կառավարման տակ:-0-