«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը բացվել է

16.09.2011, 20:07
«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը բացվել է
«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը բացվել է

Ուրբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև բարձր հոգևորականության ներկայացուցիչները, արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը («Զվարթնոց» օդանավակայանը շահագործող «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ սեփականատերը):
2008թ.-ի հոկտեմբերին սկսած տերմինալի կառուցման ընդհանուր ներդրումները կազմել են 160 մլն դոլար:

Նոր տերմինալի շահագործումից հետո «Զվարթնոց» օդանավակայանը կարող է սպասարկել օրական մինչև 3 մլն ուղևորի՝ նախկին 1,1 մլն-ի դիմաց: Ուղևորների գրանցման համար CUTE ժամանակակից տեխնոլոգիաներով սարքավորած սեղանների թիվն ավելացել է՝ 21-ից հասնելով 46-ի, ինչը թույլ կտա խուսափել հերթերից:

Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման  պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին։

Ձեռնարկության սեփականատերն է Նյու Յորքի հոլդինգային ձեռնարկությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0-