Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում` Հայաստան
04.07.2022,
19:37
Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում` Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ուժի մեջ է մտել տեղական արտադրության ցորենի և գարու արտահանման արգելքի մասին Վրաստանի կառավարության կարգադրությունը, հաղորդում է«ԱՌԿԱ» գործակալությունը` հղում անելով ՏԱՍՍ–ին։
«Ցորենի և գարու արգելքի (արտահանման) մասին կառավարության կարգադրության մեջ որևէ փոփոխություն չի կատարվել, հետևաբար` այն այսօրվանից մտել է ուժի մեջ», – նշել են Վրաստանի կառավարությունից։
Վրաստանի իշխանությունները որոշել են արգելել ցորենի և գարու արտահանումը հունիսի վերջից։ Արգելքը գործելու է մինչև 2023թ.–ի հուլիս։ Կառավարության կարգադրությամբ չի արգելվում հանրապետությունից արտահանել երկրում արտադրված եգիպտացորենը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2021թ.–ին հանրապետությունը Հաայաստան է արտահանել ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն (365 հազար դոլարի), 49 տոննա ցորեն է արտահանվել Թուրքիա (16 հազար դոլարի) և 40 տոննա` Ուկրաինա (10 հազար դոլարի)։ Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը 2021թ.–ին կազմել է 136,1 հազար տոննա, ինչը 32,9%–ով ավել է 2020թ.–ից։
Վրաստանը տարեկան սպառում է մինչև 650 հազար տոննա ցորենի։ Հանրապետությունն ինքն իրեն ապահովում է միայն 15%–ով, մնացածը ներկրում է, որի ավելի քան 90%–ը բաժին է հասնում Ռուսաստանին։ Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ առաջիկա տարիներին նախատեսում են ավելացնել աճեցվող ցորենի ծավալը` օգտագործվող քանակի 15%–ից մինչև 50%։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, գարին արտահանվում է Իրաք և Իրան։ Ընթացիկ տարի հանրապետությունում նախատեսվում է հավաքել 60 հազար տոննա գարի։ Գարու ավելի քան 2,5 հազար տոննան արդեն արտահանվել է։–0–