571.78
6.24
488.41
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

14:35
07 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել  է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները։ Այս մասին հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկը վերջին տարիների ընթացքում առաջատար է ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման պորտֆելի ծավալներով և մտադիր է պահպանել իր առանցքային դիրքերը՝  առաջարկելով պրոդուկտների լայն շրջանակ հաճախորդների բոլոր սեգմենտների համար։

Загружается новость ... "Лево"
Հաճախորդների կարիքները առավելապես բավարարելու նպատակով, հատկապես երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանում, Բանկը նվազեցրել է ոչ միայն առանց գույքի գրավադրման սպառողական վարկերի տոկոսադրույքը 1%-ով, այլ նաև վարկի տրամադրման և ամսական սպասարկման վճարները։

Արդյունքում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպառողական վարկ կարելի է ձևակերպել տարեկան 12%-ից մինչև 18,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 14,5% - 24%), 100 հազար ՀՀ դրամից մինչև աշխատավարձի 12-ապատիկի չափով, 6 ամսից  մինչև 5 տարի մարման ժամկետով:

Բարելավվել են նաև ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրման պայմանները։ Մասնավորապես, նվազեցվել է վարկի սպասարկման ամսական վճարը։  Այսպիսով, հաճախորդները կարող են օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերից՝ գրավի գնահատված արժեքի մինչև 150% գումարի չափով՝  տարեկան 1%-ից մինչև 13,5%  տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 16,5% - 24%), 80 օրից մինչև 5 տարի մարման ժամկետով:

Սպառողական վարկավորման համար, բացի նշված պայմաններից, գործում են նաև այլ միջնորդավճարներ։ 

Առավել մանրամասն տեղեկատվություն սպառողական վարկերի պայմանների և սակագների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:  

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:33
30 Սեպտեմբերի 2020
Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի
Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի
10:38
30 Սեպտեմբերի 2020
Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի 9-ին հյուրընկալել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
Երևանը հաստատել է հոկտեմբերի 9-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը հյուրընկալելու պատրաստակամությունը
17:20
25 Սեպտեմբերի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում  է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով
13:17
24 Սեպտեմբերի 2020
Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
13:44
17 Սեպտեմբերի 2020
Պայմանավորվել են. ՊԵԿ նախագահն ընդունել է հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին
Պայմանավորվել են. ՊԵԿ նախագահն ընդունել է հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին
16:41
15 Սեպտեմբերի 2020
Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը (ՖՈՏՈ)
Այսօր Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը. ՖՈՏՈ
11:04
14 Սեպտեմբերի 2020
Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր. Փաշինյան
Փաշինյանը հայտնել է, որ Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր
15:19
10 Սեպտեմբերի 2020
Որքա՞ն է ծախսել Հայաստանը հակակորոնավիրուսային միջոցառումների վրա, պարզաբանում է վարչապետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե որքա՞ն է ծախսել Հայաստանը հակակորոնավիրուսային միջոցառումների վրա
22:24
27 Օգոստոսի 2020
Հայաստանում կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Կառավարությունում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր
10:42
24 Օգոստոսի 2020
Փաշինյան. 2019թ. հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 193,955 դրամ, իսկ 2020-ի հուլիսին՝ արդեն 207,795 դրամ
Փաշինյանը հայտնել է միջին աշխատավարձի բարձրացման մասին
17:25
19 Օգոստոսի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկի շահույթն ավելացել է ավելի քան երեք անգամ
2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան Բանկի չբաշխված շահույթի ծավալը կազմել է 1,7 մլրդ ՀՀ դրամ
16:00
11 Օգոստոսի 2020
Շտապ վարկ է հարկավոր, սակայն ինչպե՞ս դա անել առանց տնից դուրս գալու
Պատմում ենք` ինչպես կարելի է վարկ վերցնել, եթե ժամանակ չունեք, որպեսզի անձամբ հավաքեք փաստաթղթերն ու վազվզեք ատյաններով։ Կարելի՞ է, արդյոք, ձևակերպել վարկային պայմանագիր` առանց տնից դուրս գալու