Փաշինյանը պաշտոնից ազատել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահին
11:24
04 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին։
Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։ Ազատման պատճառները չեն նշվում։
Սաֆարյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակվել 2019թ.–ի մարտի 22–ին։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Հռիփսիմե Գրիգորյանին, ով 2018թ.–ի դեկտեմբերին կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել էր ԱԺ պատգամավոր։–0–
ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի և կոնյակի ամենավառ կողմերը` Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը. ՖՈՏՈ