ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի:
Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը, հաղորդում է «Արմենպրեսը»:
«Մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ», – ասել է փոխնախարար:
Նրա խոսքով՝ 2023-ից առաջին քայլերը կանեն, հիմա քննարկումների մեջ են ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ:
Հայաստանում ներկայում ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է:–0–