Հայաստանում հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է (ՑԱՆԿ)
04.08.2023,
17:26
Հունիսին էժանացել է 23 տեսակի մթերք, թանկացածներից առաջին տեղում ձուն է. ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն այս տարվա հուլիսին, 2022 թվականի հուլիսի համեմատ, նվազել են 3,9%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 2,8%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Միաժամանակ հուլիսին տարվա կտրվածքով արձանագրվել է պարենային ապրանքների և ապրանքախմբերի 24 տեսակների գների նվազում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 7 պարենային ապրանք, որոնք հաշվետու ժամանակահատվածում ամենաշատն են էժանացել։
Բուսայուղ

Արևածաղկի ձեթը հաշվետու ամսում տարեկան կտրվածքով էժանացել է 40.5%-ով, իսկ ընթացիկ տարվա հունիսի համեմատ՝ 5.6%-ով։
Հնդկաձավար

Հնդկաձավարը հուլիսին տարվա կտրվածքով էժանացել է 26,2%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 5%-ով։
Յուղեր և ճարպեր

Յուղերն ու ճարպերը հուլիսին էժանացել են 22,3%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 3,7%-ով։
Ոսպ

Ոսպը հուլիսին տարվա կտրվածքով էժանացել է 22%–ով, ամսվա ընթացքում` 3%–ով։
Ալյուր

Ալյուրի գինը հուլիսին տարվա կտրվածքով նվազել է 17,2%–ով, ամսվա կտրվածքով` 1,5%–ով։
Ոլոռ

Ոլոռի գինը հուլիսին տարեկան կտրվածքով նվազել է 15,2%–ով, ամսվա կտրվածքով` 2,6%–ով։
Մարգարին

Մարգարինի գինը հաշվետու ամսում տարեկան կտրվածքով նվազել է 14,3%–ով, ամսվա ընթացքում` 3,7%–ով։
Իսկ ո՞ր ապրանքներն են ամենից շատ թանկացել
Ձու` 19%–ով (ամսվա ընթացքում`0,5%–ով), ծխախոտային արտադրանք`10,7%–ով (ամսվա ընթացքում` 0,6%–ով), օղի` 8,7%–ով (ամսվա ընթացքում` 1%)։–0–