+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստան մանդարինի անվան տակ հագուստ է ներմուծվել

16:30
24 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սույն թվականի դեկտեմբերի 16-ին բացահայտված՝ ՀՀ-ում գրանցված մի քանի կազմակերպությունների կողմից մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ ապրանքներ ներմուծելու դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ-ը նույն կազմակերպությունների կողմից իրականացված այլ ներմուծումների նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է, մանդարինի անվան տակ, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով հագուստի ներմուծման ևս մեկ հանցավոր սխեմա, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես, սույն թվականի նոյեմբերի 11-ին, երկու տարբեր կազմակերպությունների կողմից, ՀՀ սահմանային անցման կետերից մեկով, երկու տարբեր տրանսպորտային միջոցներով ՀՀ են ներմուծվել ապրանքներ (համաձայն փաստաթղթերի՝ մանդարին): Մաքսային հսկողության շրջանակում առաջին կազմակերպության բեռնված տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն հսկողության, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել: Որոշ ժամանակ անց մաքսային հսկողության են ներկայացվել մյուս կազմակերպության փաստաթղթերը և որոշվել է ռենտգեն զննության ենթարկել նաև այդ կազմակերպության բեռնված տրանսպորտային միջոցը: Սակայն, ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ երկրորդ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների կեղծված տարբերակները տեղադրվել են առաջին տրանսպորտային միջոցի վրա և ռենտգեն հսկողության նպատակով մաքսային մարմիններին կրկին ներկայացել է առաջին տրանսպորտային միջոցը. արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Այսպիսով, տրանսպորտային միջոցների համարանիշների կեղծման միջոցով հագուստով բարձված տրանսպորտային միջոցը խուսափել է մաքսային հսկողությունից: Նշվածի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
14:22
16 Փետրվարի 2023
Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
Մոտ 158մլն դրամ հատկացվեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
11:05
09 Փետրվարի 2023
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
13:24
06 Փետրվարի 2023
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարին ազատել է պաշտոնից
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանին
16:40
03 Փետրվարի 2023
Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի, բայց կան նաև ռիսկեր. էկոնոմիկայի նախարար
Էկոնոմիկայի նախարարի խոսքով, Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի
15:08
12 Հունվարի 2023
Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի
13:06
11 Հունվարի 2023
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
09:28
07 Հունվարի 2023
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
20:36
28 Դեկտեմբերի 2022
Կարգավորիչն էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացրել
Էեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվել
13:57
16 Դեկտեմբերի 2022
ԱՆԻՖ հիմնադրամը և «Քեյ ընդ Ջի» ընկերությունը մեկնարկում են ելակի լայնածավալ արտադրություն (ՖՈՏՈ)
Հայաստանում մեկնարկում է ելակի լայնածավալ արտադրություն. ՖՈՏՈ