440.42
4.4
402.65
+8
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվները զգալիորեն ավելացրել են վճարումները պետբյուջե

13:25
27 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարկային մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կազմել է 104,7 մլրդ դրամ։ ԶՊՄԿ-ն գլխավորում է հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

2021 թվականի նույն ժամանակահատվածում ընկերության հարկային մուտքերը կազմել են 26,8 մլրդ դրամ։ Այսպիսով, պետբյուջե կատարվող հարկային վճարումները տարեկան կտրվածքով աճել են 3,9 անգամ։ Ընթացիկ տարում կառավարող ընկերությունը մտադիր է ավելի քան 65 մլն ԱՄՆ դոլար ներդնել ԶՊՄԿ արտադրության արդիականացման համար։ Նախատեսվում է պղնձամոլիբդենային հանքաքարի վերամշակումը 2021 թվականի 17,6 միլիոն տոննայից 2022 թվականին հասցնել 22 միլիոն տոննայի, ինչը 25 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա փաստացի ցուցանիշները։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբում ընդգրկված մեկ այլ ակտիվ՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, 7,7 մլրդ դրամ վճարած հարկերով Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում է։ 2021 թվականի առաջին կիսամյակում կոմբինատի հարկային վճարումները կազմել են 1,85 մլրդ դրամ։
Այսինքն՝ 2022 թվականին վճարումները ավելացել են ավելի քան 4 անգամ։ ԱՊՄԿ-ի 2022 թվականի համար նախատեսված ընդհանուր կապիտալ ծախսերը կազմում են 6,1 մլն դոլար։ Ներդրումներն ուղղված են ֆլոտացիոն մեքենաների պարկի թարմացմանը, ինչպես նաև այլ հիմնական միջոցների թարմացմանը, ինչը կհանգեցնի մետաղի կորզման աճին։

Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկը, երկրում գործում է արդեն 15 տարի։ 2021 թվականի սեպտեմբերին խումբը ձեռք բերեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերահսկիչ բաժնետոմսեր փաթեթը։

Խմբի հայկական ակտիվների թվում են նաև Սոթի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 15 տարվա աշխատանքի ընթացքում խումբը շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար է ներդրել իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար։ Խմբի սոցիալական ներդրումների ծավալը այն մարզերի զարգացման համար, որտեղ գործում է, գերազանցում է 15 մլն ԱՄՆ դոլարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%