419.78
6.7
406.09
+34
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ–ն Հայաստանին կտրամադրի 120մլն դոլարի դրամաշնորհ

13:58
30 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, հաղորդում է ՀՀ կառավարությունը:

Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ինչպես ԱՄՆ ՄԶԳ, այնպես էլ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

«Կառավարության անունից և անձամբ իմ կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ համաձայնագրով որոշված ուղղությունները մեծ կարևորություն ունեն այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների հաղթահարման, կայուն զարգացման և երկրում ժողովրդավարության ամրապնդման համար»,-ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ես ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել կառավարության մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեծ դեր են ունեցել այս համաձայնագրի մշակման գործում: Ձեր ժամանակը, մասնակցությունը և ջանքերն այս փաստաթուղթը մշակելու և այս օրն իրականություն դարձնելու համար ընդգծում են մեր հավատարմությունը ընդհանուր արժեքներին և նախաձեռնություններին: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներում Հայաստանին աջակցելու գործին»,- միջոցառման ընթացքում նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Համաձայնագիրը միտված է խթանելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետական կառավարման համակարգում, հզորացնելու տեղական կառավարման կարողությունները, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացներն ու օրենքի գերակայությունը: Փաստաթղթի ներքո իրականացվելիք ծրագրերը կխթանեն կառավարման գործընթացում քաղաքացիների ներառական մասնակցությունը և կմեծացնեն տեղեկատվության անկախ և բազմազան աղբյուրների հասանելիությունը: Տնտեսական կայունությունն ամրապնդելու նպատակով ծրագրերն ուղղված կլինեն մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, աշխատուժի հզորացմանը և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:00
06 Օգոստոսի 2022
Ինչպե՞ս է Հայաստանը վերապրելու համաշխարհային պարենային ճգնաժամը
Աշխարհաքաղաքական ճգնաժամը, ինչպես նաև արտակարգ շոգը և ջրհեղեղները հանգեցրել են համաշխարհային պարենային խնդիրների ընդլայնմանը
22:57
05 Օգոստոսի 2022
ԵԱԶԲ-ն Հայաստանում կֆինանսավորի 100մլն դոլարի երեք նոր նախագիծ
ԵԱԶԲ-ն Հայաստանում կֆինանսավորի 100մլն դոլարի երեք նոր նախագիծ
13:25
27 Հուլիսի 2022
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվները զգալիորեն ավելացրել են վճարումները պետբյուջե
2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարկային մուտքերը պետական բյուջե կազմել է 104,7 մլրդ դրամ
10:15
27 Հուլիսի 2022
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա. ԱԳՆ
Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ  պատժամիջոցները բացասական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա
12:40
20 Հուլիսի 2022
Mitsubishi Heavy Industries Russia ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում
Mitsubishi Heavy Industries Russia ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում
22:00
10 Հուլիսի 2022
ԱՄՆ ֆիննախը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են տեղափոխվել ՌԴ և Բելառուս
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են տեղափոխվել ՌԴ և Բելառուս
16:07
06 Հուլիսի 2022
Ո՞ր մթերքն է ամենից շատ թանկացել հունիսին տարեկան կտրվածքով (ՖՈՏՈ)
Ո՞ր մթերքն է ամենից շատ թանկացել հունիսին տարեկան կտրվածքով. ՖՈՏՈ
19:37
04 Հուլիսի 2022
Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում` Հայաստան
Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում` Հայաստան
10:00
28 Հունիսի 2022
«Արջի շուկա». կրիպտոակտիվների վաճառք կամ գնումների ճիշտ ժամանակն է
«Կրիպտոարժույթի արջի շուկան» ժամանակահատված է, երբ բիթքոյնի նման խոշորագույն կրիպտոակտիվների արժեքը, նախկին առավելագույն ցուցանիշների համեմատ, նվազում է 20 և ավել տոկոսով և ֆիքսվում այդ մակարդակում վախի և վատատեսության պատճառով
21:24
22 Հունիսի 2022
Ամերիաբանկն ակտիվորեն աշխատում է Հայաստանում բիզնեսի թվայնացման ուղղությամբ
Ամերիաբանկը կարևորում է թվային զարգացումը բիզնեսում և Հայաստանում՝ ընդհանուր առմամբ ակտիվորեն աշխատելով այդ ուղղությամբ
12:37
22 Հունիսի 2022
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
10:00
21 Հունիսի 2022
Սթեյբլքոյնների ստեյքինգ. ինչպե՞ս կրիպտոբորսաները կարող են մրցել ավանդական բանկերի հետ
Ստեյքինգի էությունն այն է, որ օգտատերերը մետաղադրամները պահում են PoS ալգորիթմում և ապահովում են բլոկչեյնի աշխատունակությունը՝ ստանալով պարգևատրում դրա դիմաց