Հովիկ Աբրահամյան. ՀՀ կառավարությունը նպատակ չի դնում արգելելու թուրքական ապրանքների ներկրումը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը նպատակ չի դնում արգելելու թուրքական արտադրանքի ներկրումը, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հաղորդել է, որ դիտարկվում է հանրապետություն թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հնարավորությունը: Նրա խոսքով, այս հարցի շուրջ համապատսխան ուսումնասիրություններ են իրականացվում: Առաջին հերթին դիտարկվում են այն ապրանքները, որոնք սպառնում են Հայաստանի տնտեսությանը` թե´ որակի, թե´ մրցակցության տեսանկյունից:
Թուրքական ապրանքները կարող են լուրջ սպառնալիք լինել ՀՀ բնակիչների համար. փորձագետ>>
«Մենք նման խնդիր չենք դնում, այլ պարզապես հետևողական ենք արտադրանքի որակի հարցում։ Համապատասխան մարմինները ստուգում են արտադրանքը սահմանի վրա», – չորեքշաբթի լրագրողներին ասաց Աբրահամյանը «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ 2030» զեկույցի ներկայացման ժամանակ։
Միաժամանակ նա նշեց, որ կառավարությունը դեռևս հանդես չի եկել թուրքական արտադրանքի ներկրումն արգելելու հայտարարությամբ ։–0–