420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքական ապրանքները կարող են լուրջ սպառնալիք լինել ՀՀ բնակիչների համար. փորձագետ

15:48
04 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքական ապրանքները կարող են լուրջ սպառնալիք լինել Հայաստանի բնակիչների համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահ Միլետա Արեստակեսյանը:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հաղորդել է, որ դիտարկվում է հանրապետություն թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հնարավորությունը: Նրա խոսքով, այս հարցի շուրջ համապատսխան ուսումնասիրություններ են իրականացվում: Առաջին հերթին դիտարկվում են այն ապրանքները, որոնք սպառնում են Հայաստանի տնտեսությանը` թե´ որակի, թե´ մրցակցության տեսանկյունից:

«Թուրքիան անկանխատեսելի է, այնպես որ Հայաստանի համար նախատեսված ապրանքների խմբաքանակում հնարավոր է լինի թույն կամ քիմիական նյութեր, որոնք կարող են հանգեցնել ծանր հիվանդությունների, մասնավորապես` տղամարդկանց և կանանց անպտղության», - ասաց Արեստակեսյանը:

Նրա խոսքով, հայաստանյան շուկայում ներկայացված թուրքական ապրանքների 50 տոկոսից ավելին, մասնավորապես, պարենային ապրանքները և կոսմետիկան չեն ստուգվում և չեն հավաստագրվում:

«Մենք բազմիցս սևեռել ենք համապատասխան կառույցների ուշադրությունն այս հարցի վրա», - ասաց Արեստակեսյանը:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն, իր հերթին, նշեց, որ մինչ թուրքական ապրանքներին «ոչ» ասելը, հարկավոր է նախ առաջարկել դրանց փոխարինող ապրանքներ` հայրենական արտադրության կամ այլ երկրներից ներկրված:

«Այսօր Հայաստանում արտադրված ցանկացած ապրանք ունի ավելի բարձր ինքնարժեք, քան Թուրքիայից ներկրված նմանակը։ Այս խնդրի լուծումն է արտադրողների թվի ավելացումը և մրցակցության արդյունքում մատչելի գների ապահովումը», - ասաց Հակոբյանը:

Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանում հիմա մոտ 20 հազար մարդ գումար է վաստակում թուրքական ապրանքի ներկրման միջոցով, և թուրքական արտադրանքի մատակարարումից հրաժարվելու պարագայում կառաջանա նրանց աշխատանքի տեղավորման հարցը:

ԱՎԾ–ի տվյալներով, 2015 թ.-ին Թուրքիայից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 136,9 մլն դոլար` նախորդ տարվա 232,3 մլն դոլարի դիմաց (41 տոկոսի նվազում): Թուրքական ապրանքները կազմում են Հայաստան ներկրվող ապրանքների ողջ ծավալի 4,2 տոկոսը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ