Շուրջ 30 ֆիլմ է ներկայացված Երևանում անցկացվող «Կին» միջազգային կինոփառատոնին

06.12.2007, 14:03
Շուրջ 30 ֆիլմ է ներկայացված Երևանում անցկացվող «Կին» միջազգային կինոփառատոնին

Շուրջ 30 ֆիլմ է ներկայացված դեկտեմբերի 5-9-ը Երևանում անցկացվող «Կին» չորրորդ միջազգային կինոփառատոնին։

Ինչպես նախօրիեն փառատոնի բացման արարողության ժամանակ հայտարարեց փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը, միջոցառման անցկացման նպատակներից մեկը ստեղծագործական զարգացման գործում հայ կին ռեժիսորներին օգնություն ցուցաբերելն է։

«Բացի դրանից, փառատոնը նպաստում է երկրում կանանց կինոյի զարգացմանը», - ավելացրեց  նա։

Միաժամանակ, Օհանյանը նշել է, որ մի քանի օրերի ընթացքում մասնակիցները ծանոթանում են ոչ միայն միմյանց հետ, այլ նաև ժամանակակից կինոարտադրության հետ։

«Հենց շփման ընթացքում է իրականացվում փորձի փոխանակումը, ինչն ազդում է մասնագիտական աճի վրա», - ասաց նա։

Տնօրենի խոսքերով, փառատոնի մասնակիցները տարբեր մարդիկ են, նրանց միավորում և անհանգստացնում են միևնույն խնդիրները, սակայն յուրաքանչյուր կնոջ տեսակետը ընդգծվում է իր ինքնատիպությամբ։

«Ռեժիսորները չեն սահմանափակվում կանանց խնդիրներով, կան ֆիլմեր, որոնք նվիրված են պատերազմին, սոցիալական խնդիրներին, իհարկե կան նաև ֆիլմեր սիրո մասին», - ավելացրեց  նա։

Փառատոնին ներկայացված են աշխարհի 17 երկրների 39 կինոնկարներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից։ Փառատոնի կազմակերպիչն է «Լիզա» գենդերային, մշակութային և իրավական հիմնադրամը։

Փառատոնի շրջանակներում նախատեսված է մրցութային ծրագիր, կանադացի ռեժիսար-վավերագրող Բեվեռլի Շաֆերի հետահայացը, ինչպես նաև հյուրերի համար ծրագիր։

Մրցանակակիրները կընտրվեն հեղինակավոր ժյուրիի կողմից երկու անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ»։

Փառատոնի հյուրերի թվում են հայտնի ռեժիսորներ Դեն Վոլմանը Իսրայելից, Ալյոնա Պոլունինան Ռուսաստանից, Վեյտ Հելմերը Գերմանիայից։-0-