ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ուլտրամանուշակագույն ճառագայթումը Հայաստանում բարձր կլինի

11.07.2017, 12:21
Երեքշաբթի Հայաստանում ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը բարձր կլինի։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ուլտրամանուշակագույն ճառագայթումը Հայաստանում բարձր կլինի
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Հայաստանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ցուցիչը կկազմի 7 (ազդեցության բարձր ռիսկ), այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11։00–ից մինչև 15։00, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

3-5 ցուցիչը ցույց է տալիս «չափավոր ռիսկ», իսկ 1-2–ը` «ցածր»։

Загружается новость ... "Лево"

Հաղորդվում է նաև, որ հուլիսի 11–12–ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 13–ին և 14–ին երկրի մարզերի մեծամասնությունում, իսկ 15–ին` երկրի հյուսիսում, երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ։

«Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուշգնացում մինչև 15-20 մետր վայրկյան»,– ասվում է հաղորդման մեջ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հուլիսի 11–ից 15–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 13–ին և 14–ին երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ -0-