438.97
4.35
404.36
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է վիզաների տրամադրումը Իրանի քաղաքացիներին

15:09
08 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայությունների տրամադրումը Իրանի քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը:

 «Եթե ձեր հարցազրույցը չեղարկվել է, խնդրում ենք հետևել ստորև նշված քայլերին: Ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ. շարունակեք ստուգել հարցազրույցների նշանակման կայքը՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։ Եթե ձեր հարցազրույցի նոր օրը նշանակվել է դեսպանատան կողմից, դուք էլ․ փոստով նամակ կստանաք հարցազրույցի օր վերցնելիս ձեր տրամադրած էլ․ փոստի հասցեին։ Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ դեսպանատունը կվերանշանակի ձեր հարցազրույցի օրը առաջին հնարավորության դեպքում։ Մենք նոր տեղեկատվություն կտրամադրենք ձեր նշած էլ․ փոստի հասցեով»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Այդ թվում, Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի արտոնագրի դիմորդներին տեղեկացրել է դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

Մասնավորապես, ըստ տարածված հայտարարության, անձնական մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն։

«ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ։ Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում։ Խնդրում ենք ձեր այցը պլանավորել այնպես, որպեսզի մենք կարողանանք մեր ծառայությունները մատուցել ըստ պատշաճի»,- նշվում է հայտարարության մեջ: 

ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր է տրամադրում  Վաշինգտոնի և Թեհրանի միջև 1983թ.-ից դիվանագիտական կապերի բացակայության հետևանքով` Իրանի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների գերեվարումից հետո:   

Հիշեցնենք, որ հունվարի 3–ին ԱՄՆ–ի հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (Իրանի ԶՈւ–ի էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ «Իրանն ու տարածաշրջանի մյուս երկրները վրեժխնդիր կլինեն ԱՄՆ–ից»։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ