418.64
4.84
386.91
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ–Հայաստան Բանկն իր հաճախորդներին սոցցանցերի միջոցով փոխանցումներ կատարելու եղանակ է առաջարկում

17:20
02 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա /. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, Mastercard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում, ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից` անմիջապես իրենց Masterсard և Maestro քարտերին:

«Նոր հնարավորությունների շնորհիվ` ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ` ստացողը, կխնայեն իրենց ժամանակը և միջոցները` ուղարկելով և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա` առանց բանկի մասնաճյուղեր այցելելու», - նշվում է հաղորդագրության մեջ:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով: «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» ցանցերի միջոցով փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազ. ռուբլի:

Ծառայությունը ներկայացված է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ` iOS-ի և Android-ի համար բջջային հավելվածներում: Այն դեպքում, երբ փոխանցման արժույթը տարբերվում է քարտի արժույթից, ապա փոխանցման գումարը ավտոմատ կերպով կփոխարկվի ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

Հաղորդագրության համաձայն, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է ընտրել ստացողին ընկերների ցուցակից կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշել գումարը: Օգտատիրոջն անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը. տվյալները հարցվում են ստացողից:

Փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է մուտք գործել իր պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին, սեղմել «Ստանալ փոխանցումը» և մուտքագրել իր Mastercard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին:

Ինչպես հայտնում են բանկից, «Վկոնտակտե» ցանցի միջոցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բացել երկխոսության պատուհանը այն օգտատիրոջ հետ, ում ուղարկվում է փոխանցումը, այնուհետև ընտրել «Գումար» կետը, մուտքագրել գումարը և մեկնաբանություն, մուտքագրել ուղարկողի քարտային տվյալները և հաստատել փոխանցումը։

Ստացողը կստանա հաղորդագրություն փոխանցումով, և կընտրի, թե որ քարտին հաշվեգրվի գումարը:

Mastercard և Maestro քարտերից «Վկոնտակտե» ցանցում ամսական մինչև 75 000 ռուբլի ընդհանուր գումարի չափով կատարած փոխանցումների համար միջնորդավճար չի գանձվում (ակցիայի շրջանականերում*): Նշված գումարը գերազանցելու դեպքում գանձվում է միջնորդավճար՝ 1%-ի չափով, նվազագույնը 30 ռուբլի:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 65 մասնաճյուղ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:39
22 Մայիսի 2023
Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են անժամկետ նստացույցը Երևանում
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը կառավարության շենքի մոտ
19:10
22 Մայիսի 2023
Ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
15:36
22 Մայիսի 2023
Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել
14:08
22 Մայիսի 2023
Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և իր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
12:56
22 Մայիսի 2023
Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին (ՎԻԴԵՈ)
Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին. ՎԻԴԵՈ
11:37
22 Մայիսի 2023
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և Երևանը ծխից ազատելու համար. մեկնաբանում են քաղաքապետարանից (ՎԻԴԵՈ)
Արդեն 5–րդ օրն է` Նուբարաշենի աղբավայրն այրվում է` ծխի քուլաներով պատելով Երևանը
11:03
22 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում, այդ թվում` գրեթե ողջ կենտրոնում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում, այդ թվում` գրեթե ողջ կենտրոնում
10:22
22 Մայիսի 2023
Կանխվել է Իրանից ՀՀ 10կգ հերոինի, մարիխուանայի, մեթամֆետամինի ու զենքի ներկրումը (ՎԻԴԵՈ)
Կանխվել է Իրանից ՀՀ 10կգ հերոինի, մարիխուանայի, մեթամֆետամինի ու զենքի ներկրումը. ՎԻԴԵՈ
10:11
22 Մայիսի 2023
Հայաստանը երկրորդ անգամ դիմել է Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով
Հայաստանը երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով
22:35
20 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի  առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
14:41
20 Մայիսի 2023
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ. նախօրեին չարտոնված մուտքի փորձ է կատարվել newsarmenia.am կայք
20:41
19 Մայիսի 2023
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել. ՖՈՏՈ