Ճամբարակում գազի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

12.06.2025, 10:21
Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել
Ճամբարակում գազի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: 

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ԱՆ–ն հայտնում են, որ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:    

Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ 5 մարդ մահացել է։