Սրճարանների ապամոնտաժման հետքերով. «կամ ապամոնտաժվում են բոլորը, կամ` ոչ մեկը». ավագանու խորհրդի անդամ
13.03.2019,
20:53
Օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերը և քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են քաղաքապետարանում:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերը և քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են քաղաքապետարանում` բանակցելու սրճարանների ապամոնտաժման հարցի շուրջ։
Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակը չորեքշաբթի առավոտից լարվել էր։ Ընթանում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչն առաջացրել է դրանց սեփականատերերի դժգոհությունը:
Ինչպես լրագրողներին ասաց «Լույս» խմբակցությունից Ավագանու խորհրդի անդամ Անի Խաչատրյանը, քաղաքապետարանում ընթացող հանդիպումը չի կարելի անվանել բանակցություններ, քանի որ քաղաքապետարանը ոչ մի առաջարկ չունի` հարցը լուծելու համար։
Նա նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե այս ամենը կոնկրետ անձերի կռիվ է։ «Եթե այստեղ չունենք անձերի խնդիր, և ինչպես ասում էին քաղաքապետը և պարոն Մեսչյանը, որ պետք է վերականգնվի Օպերայի հարակից տարածքի ճարտարապետական տեսքը, ապա պետք է ապամոնտաժվեն բոլոր սրճարանները, այլ ոչ թե երեք–չորսը։ Կամ ապամոնտաժվում են բոլոր սրճարանները, կամ չի ապամոնտաժվում ոչ մեկը։ Հակառակ դեպքում այս կողմնապահությունը կոնկրետ անձերի կռիվ է նշանակում»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով, թեև քաղաքապետարանից ծանուցումներ են ստացվել դեռ մեկ ամիս առաջ սրճարանների գույքը հանելու համար, ըստ Խաչատրյանի, չորեքշաբթի օրվա ապամոնտաժման աշխատանքների մասին սրճարանատերերն իրազեկված չեն եղել։ «Գոնե բարոյական կողմը պահելու համար մեկ օր առաջ պետք էր մարդկանց տեղեկացնել, որ լինելու են ապամոնտաժման աշխատանքներ»,– եզրափակեց նա։ -0-

Загружается новость ...
"Право"