Սպասվում է անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակը

26.03.2025, 14:32
Երևանում սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում է անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայրաքաղաք Երևանում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։

03-26-yerevan.jpg

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

03-26-armenia.jpg

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 26-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։