417.4
4.02
393.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

Բադմինտոնի մասին հոդվածից հետո իջեցվել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնյաներից մեկի պաշտոնը. աղբյուր

12:02
16 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ՊՆ ֆիզիկական պատրաստության վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Շչեպելևի պաշտոնն իջեցվել է, այժմ նա զբաղեցնում է ԲԿՄԱ-ի պետի տեղակալի պաշտոնը, ուրբաթ ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ի աղբյուրը:

«Միաժամանակ Շչեպելևը շարունակում է ծառայել ՊՆ-ում», - ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ ՊՆ կենտրոնական աշխատակազմի աշխատակիցներից մեկը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Շչեպելևն ազատվել է պաշտոնից «Իզվեստիա» թերթում բանակում բադմինտոնի մասին պատմող հոդվածի հրապարակումից հետո: Նոյեմբերի 14-ի համարում լույս տեսած հոդվածում ներկայացվում էին ԶՈւ-ի համար տասը հազար ռակետ և տասնյակ հազարավոր փետրագնդակ գնելու ծրագրերը: Այս տեղեկատվությունը սկսեց ակտիվորեն քննարկվել համացանցում, սակայն ՊՆ-ում այն զարմանքի պատճառ դարձավ, քանի որ բադմինտոնը ԶՈւ-ում ռազմակիրառական մարզաձև չէ, և նրա զարգացումը ներառված չէ զինծառայողների ֆիզպատրաստության ծրագրերում, նշել են գերատեսչությունից:

Սակայն Շչեպելևի հրաժարականի մասին հաղորդող աղբյուրը հերքում է բադմինտոնի մասին հոդվածի և կադրային որոշման միջև կապի առկայությունը: «Կադրային որոշման պատճառը պլանային տեղափոխումն է: Սպան երեք տարուց ավելի չի կարող զբաղեցնել այդ պաշտանը, հարկավոր է տեղափոխություն կատարել: Այստեղ ամեն ինչ օրինական է, ամեն ինչ կատարվում է՝ ըստ պլանի: Այստեղ վրեժխնդրության մասին խոսք չի կարող լինել», - ասել է աղբյուրը:
Ֆիզպարտաստության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Օլեգ Բոցմանը, ով ավելի վաղ վարչությունում զբաղեցրել է պետի տեղակալի պաշտոնը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ