ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 20-22-ը Աստանայում կայացած Եվրոպական և ասիական մեդիաների վեցերորդ ֆորումը, որի կազմակերպիչն ավանդաբար «ՌԻԱ Նովոստին» է, մուլտիմեդիայի օգտագործման խիստ անհրաժեշտությունը ներկայացրեց, այդ թվում՝ ավանդական ԶԼՄ-ների կողմից, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիի» ուկրաինական ներկայացուցչությունում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ելույթ ունենալիս ասել է «Իզվեստիա վ Ուկրաինե» թերթի գլխավոր խմբագիր Յանինա Սոկոլովսկայան:
«Գլխավոր խմբագիրները կարողացան համոզվել գլխավորում՝ այժմ լրագրողը ներկա գտնվելով միջոցառմանը, պետք է ոչ միայն գրի, այլ նաև լուսանկարի, նկարահանի, դրանից ռադիոսյուժե պատսրաստի, և ցանկալի է, որ այնուհետև այդ հոլովակը տեղադրի կայքում»,- ասել է Սոկոլովսկայան, ով մասնակցել է Աստանայում կայացած ԵԱՄՖ-ի աշխատանքին:
Ըստ նրա՝ այսօր ինտերնետն առավել շատ է սպառնում ավանդական, մասնավորապես՝ տպագրական ԶԼՄ-ներին:
Ուկրաինական «Ինտեր» մեդիախմբի պրոդյուսեր Յուրի Մոլչանովը, ով նույնպես Աստանայի ԵԱՄՖ-ի մասնակիցն է եղել, նշել է «ՌԻԱ Նովոստիի» կողմից անցկացրած միջոցառման օգտակարությունը: Նա հատուկ ուշադրություն է հատկացրել ավանդական և «նոր մեդիաների» փոխգործակցությանը: Միաժամանակ Մոլչանովը տարակուսանք է հայտնել, որ ավանդական ԶԼՄ-ներն այդքան հեշտությամբ կզիջեն «նոր մեդիաներին» առաջնությունը:
«Անկախ ինտերնետի զարգացումից, անկախ տեխնոլոգիաների զարգացումից՝ հեռուստատեսության հանդիսատեսի քանակը մշտապես աճում է, և դա ցույց են տալիս բոլոր վարկանիշները: Այդ ֆորումին (ԵԱՄՖ) մենք այն հասկացությանը եկանք, որ այժմ կարևորը որակյալ կոնտենտն է: Դա մեզ ստիպում է զարգացնել մեր կոնտենտը: Սիրողական կոնտենտը, որը զարգանում է սոցիալական ցանցերում, որի վրա են հենվում շատ ժամանակակից մեդիա-մասնագետները, իրականում ընդամենը ջերմաչափ է»,- ասել է հեռուստապրոդյուսերը: -0-