ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ալմաթիում կմասնակցի «կլոր սեղանի» նիստին՝ նվիրված հավաքական անվտանգության համակարգի զարգացման ուղղությունների հարցերին

04.11.2011, 11:35

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ուրբաթ Ալմաթիում կմասնակցի «Հավաքական անվտանգության համակարգի զարգացման ուղղությունները՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու հրատապ խնդիրների լույսի ներքո» թեմայով «կլոր սեղանի» նիստին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Միջոցառումը կազմակերպել են Ղազախստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ քարտուղարությունը, Ռազմական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտն ու ՀԱՊԿ ինստիտուտը:

«Կլոր սեղանը» կբացի Ղազախստանի նախագահի օգնական, Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Տաժինը:

Զեկույցով հանդես կգա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որը կգնահատի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, կտեղեկացնի հավաքական անվտանգության գործուն համակարգի ձևավորմանն ուղղված ՀԱՊԿ գործունեության և 2011 թ.-ի օգոստոսի 12-ին Աստանայում կայացած վերջին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների կողմից տրված հանձնարարականների կատարմանն ուղղված կազմակերպության ձեռնարկած միջոցառումների մասին:

«Կլոր սեղանի» աշխատանքին կմասնակցեն նաև Կենտրոնական-ասիական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության խնդիրների ոլորտում առաջատար քաղաքագետներ ու փորձագետներ:-0-