Ուկրաինայի համար ռուսական գազի գինը IV եռամսյակում կբարձրանա ևս 10%-ով և կհասնի $388-ի. Ազարով

05.08.2011, 16:41
Ուկրաինայի համար ռուսական գազի գինը IV եռամսյակում կբարձրանա ևս 10%-ով և կհասնի $388-ի. Ազարով

Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում Ուկրաինայի համար ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 388 դոլար, ուրբաթ կառավարության նախկին ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ «գազի» գործի վերաբերյալ դատական նիստի ընթացքում ելույթ ունենալիս հայտնել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Այսպիսով, Ուկրաինայի համար ռուսական գազի գինը չորրորդ եռամսյակում ևս 9,6 տոկոսով կավելանա: Երրորդ եռամսյակում գինը 20 տոկոսով ավելացել է՝ երկրորդ եռամսյակի համեմատ՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 354 դոլարի:

«Չորրորդ եռամսյակում գազի գինը մեկ հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 388 դոլար»,- ասել է Ազարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: -0-