Ռուսաստանը ցանկանում է 2014 թ.-ի Սոչիի օլիմպիադայում թիմային գեղասահք ներմուծել

22.10.2010, 11:21
Ռուսաստանը ցանկանում է 2014 թ.-ի Սոչիի օլիմպիադայում թիմային գեղասահք ներմուծել
Ռուսաստանը ցանկանում է 2014 թ.-ի Սոչիի օլիմպիադայում թիմային գեղասահք ներմուծել

Ռուսաստանը ցանկանում  է 2014 թ.-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում մտցնել թիմային գեղասահք և սնոուբորդով զուգահեռ մրցություն, հայտարարել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը, հաղորոդւմ է «ՌԻԱ Նովոստին»:

«Կիրակի կայանալիք ՄՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ շատ կարևոր հարցեր կքննարկվեն, այդ թվում նաև՝ Օլիմպիական խաղերի, ինչպես նաև Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում տարաբնույթ մարզաձևերի ներառման հարցը», - ասել է Ժուկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին:

«Մենք հույս ունենք, որ 2014 թ.-ի ձմեռային Օլիպիական խաղերի ծրագրում կներառվեն թիմային գեղասահքի, ինչպես նաև սնոուբորդով զուգահեռ մրցություններ... Մենք այս մարզաձևերում լավ արդյունքներ ունենք», - ասել է Ժուկովը:

Նա ավելացրել է, որ ուրբաթ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ԱՕԿԱ) Գլխավոր վեհաժողովի ժամանակ ռուսական պատվիրակությունը Սոչիում 2014 թ.-ին կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույց կներկայացնի:-0-