ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բլոգերները մշտական հիմունքներով լուսաբանելու են Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի ուղևորությունները, հայտարարել է Սինոդի տեղեկատվական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք ծրագրում ենք, և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան սեփական աչքով տեսնել այն, ինչ տեղի է ունենում պատրիարքի այցելությունների ժամանակ, կիսվեն իրենց տպավորություններով», - Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեգոյդան:
Նրա խոսքերով՝ պատրիարքը ցանկություն է հայտնել, որպեսզի իր ուղևորությունների ժամանակ բացի ավանդական ԶԼՄ-ների ներկայացուցիչներից նրան ուղեկցեն նաև բլոգերները: Նա նշել է, որ առաջին անգամ բլոգերները ներառվել են պատրիարքին ուղեկցողների ցանկում, երբ նա ուղևորվել էր Վալաամ:-0-