Դեմենտևան դուրս է եկել Չարլսթոնում անցկացվող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ

17.04.2009, 14:58
Դեմենտևան դուրս է եկել Չարլսթոնում անցկացվող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուս թենիսիստուհի Ելենա Դեմենտևան դուրս է եկել Չարսլթոնում (ԱՄՆ) անցկացվող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մրցաշարին իր երկրորդ հանդիպման ժամանակ Դեմենտևան համառ դիմադրության չհանդիպեց ամերիկացի թենիսիստուհի Վարվարա Լեպչենկոյի կողմից՝ 6։1, 6։1 մեկ ժամ և չորս րոպեի ընթացքում։

Կիսաեզրափակչի ուղեգրի համար ռուս թենիսիստուհին պետք է ուժերը չափի սլովակուհի Դոմինիկա Ցիբուլկովայի (7) հետ, ում նա երկու անգամ պարտության է մատնել երեք առերես հանդիպումների ժամանակ։-0-