Հայտնի է, թե ով էր ջնջում Երևանի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի հերոսների նկարները

22.10.2024, 21:20
Տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ Երևանում մի կին ներկում է շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները
Հայտնի է, թե ով էր ջնջում Երևանի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի հերոսների նկարները

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները:

Ինչպես հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն: 

Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։