Այսօր մինչև 18:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
23.10.2024,
09:54
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր մինչև երեկոյան 6-ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյան, Գ.Հովսեփյան, Ամառանոցային, Նորքի Այգիներ, Նորքի 9, 11 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

