ԱՊՀ և Բալթյան երկրների ֆուտբոլային չեմպիոնների գավաթի խաղարկությունը տեղի կունենա Մոսկվայում
30.12.2008,
13:45
ԱՊՀ և Բալթյան երկրների ֆուտբոլային չեմպիոնների գավաթի խաղարկությունը տեղի կունենա Մոսկվայում

«ԱՊՀ և Բալթյան երկրների չեմպիոնների գավաթ-2008» ֆուտբոլի միջազգային տասնյոթերորդ առաջնությունը կանցկացվի հունվարին Մոսկվայում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը։
«Հաճելի է, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունն առաջարկել է, որ 2009 թ.-ի հունվարի 16-25-ը «Օլիմպիյսկի» մարզահամալիրում և «Դինամո-Մոսկվա» ֆուտբոլային ակումբում անցկացվի «ԱՊՀ և Բալթյան երկրների չեմպիոնների գավաթ-2008» ֆուտբոլի միջազգային տասնյոթերորդ առաջնությունը», - ասել է Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցը։
Նա ավելացրել է, որ առաջնության մեկնարկից ոչ ուշ, քանի երեսուն օր առաջ պետք է անցկացվի այդ մարզական շինությունների համալիր ուսումնասիրություն, դրանք կպատրաստվեն առաջնությանը՝ հասարակական անվտանգության պահանջներին և կանոններին համաձայն։-0-