Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմը կպայքարի «Օսկարի» համար

23.09.2008, 16:45
Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմը կպայքարի «Օսկարի» համար

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմը Ռուսաստանի կողմից կառաջադրվի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի, երեքշաբթի հայտնել են Կինեմատոգրաֆիական արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի մամուլի ծառայությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։  

Մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ ֆիլմն ընտրվել է 8 հավակնորդ ֆիլմերից՝ «Օսկար» մրցանակի համար ռուսական ֆիլմերի ընտրական հանձնաժողովի բաց քննարկման ու գաղտնի քվեարկության արդյունքում։   

Ամերիկյան կինոակադեմիայի կանոնների համաձայն, հանձնաժողովը, Վլադիմիր Մենշովի նախագահությամբ, դիտարկում էր 2007 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2008 թ.-ի սեպտեմբերի 30-ը կոմերցիոն վարձույթ մտած ֆիլմերը։  

«Ջրահարսից» բացի որպես թեկնածու ֆիլմեր հանձնաժողովը դիտարկում էր նաև Ալեքսանդր Սոկուրովի «Ալեքսանդրա», Վլադիմիր Նաումովի «Ջոկոնդան ասֆալտի վրա», Ալեքսանդր Պրոշկինի «Ապրիր և հիշիր», Կարեն Շախնազարովի «Անհետացած կայսրություն», Եկատերինա Շագալովայի «Մի անգամ գավառում», Ալեքսեյ Ուչիտելի «Գերին», Պավել Չուխրայի «Ռուսական խաղ» ժապավենները։ --0--