Կիրիլովը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ է Դարչինյանի հետ մենամարտին. մարզիչ

01.08.2008, 13:29
Կիրիլովը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ է Դարչինյանի հետ մենամարտին.  մարզիչ

52,2 կգ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն ռուս բռնցքամարտիկ Դմիտրի Կիրիլովը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ է Վիկ (Վախթանգ) Դարչինյանի հետ մենամարտին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ռուս բռնցքամարտիկի մարզիչ Օլեգ Կոստրոմինը։

«Այս մենամարտին Դմիտրիի նախապատրաստական աշխատանքներն ընթացել են Սանկտ-Պետերբուրգում և Լոն-Անջելեսում», - տեղեկացրել է Կոստրոմինը։ «Վնասվածքների հետ կապված որևէ վատ միջադեպեր չեն եղել։ Տրամադրվածությունը մարտական է, Դարչինյանի հետ մենամարտին Դմիտրին պատրաստ է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Այժմ ամեն ինչ ցույց կտա ռինգը»։

Այս պահի դրությամբ բռնցքամարտի աշխարհի միակ ռուս չեմպիոն Դմիտրի Կիրիլովի և առավել թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի (որը ծնվել է Հայաստանում, այժմ ներկայացնում է Ավստրալիան) միջև մենամարտը տեղի կունենա շաբաթ՝ օգոստոսի 2-ին, Սիեթլի մոտակայքում գտնվող Տակոմա քաղաքում (ԱՄՆ)։-0-