ՌԴ կառավարությունը հանձնարարել է Պետդումայում վավերացման համար ՌԴ նախագահին ներկայացնել տարածքի՝ սարքավորումներով օպերատիվ զինման, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից-երկրների ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը, ասվում է նախարարների կաբինետի կայքում տեղադրված որոշման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Համաձայնագիրը ստորագրվել է Աստանայում՝ 2004 թ. հունիսի 18-ին։-0-