ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների հարցերի խորհրդի առաջին նիստը տեղի կունենա Մոսկվայում՝ մարտի 18-ին

14.03.2008, 18:31
ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների հարցերի խորհրդի առաջին նիստը տեղի կունենա Մոսկվայում՝ մարտի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների հարցերի համակարգող խորհրդի առաջին նիստը տեղի կունենա երեքշաբթի՝ մարտի 18-ին, Մոսկվայում, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեց ՌԴ ԱԻՆ տեղեկատվության վարչության ներկայացուցիչը։

«Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Կազմակերպության կողմից բնական և տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման համակարգի ձևավորման՝ ՀԱՊԿ անդամ-երկրների գործողությունների հիմնական ուղղությունները»,- ասաց ԱԻՆ ներկայացուցիչը։

Ենթադրվում է, որ միջոցառմանը մասնակցելու են ՀԱՊԿ անդամ-երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների բոլոր ղեկավարները։ Ռուսական կողմը  ներկայացնելու է ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։--0—