Ռուսաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի համաժողովին կներկայացնի տիեզերքի ապառազմականացման մասին պայմանագրի նախագիծը

12.02.2008, 12:38
Ռուսաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի համաժողովին կներկայացնի տիեզերքի ապառազմականացման մասին պայմանագրի նախագիծը

Երեքշաբթի Ժնևում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ պաշտոնապես քննարկման կներկայացնի նոր միջազգային համաձայնագրի՝ ապառազմականացման մասին ռուս-չինական համատեղ նախագիծը, որն ուղղված է տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելմանը՝ «Տիեզերական ատարածքում զենքի տեղակայման, տիեզերական օբյեկտների նկատմամբ ուժի կիրառման կամ ուժային սպառնալիքի դադարեցման մասին պայմանագիր»։

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», մինչև համաժողովի մասնակիցների կողմից դրա պաշտոնական քննարկումը, Ռուսաստանի և Չինաստանի նոր նախաձեռնությունը սվիններով է դիմավորել ԱՄՆ-ն, որը վերջին տարիներին՝ մշակելով ազգային հակահռթիռային պաշտպանության համակարգի նոր սերունդ, փաստորեն, վերածնում է «ռազմավարական պաշտպանական նախաձեռնության» (ՌՊՆ) ծրագիրը, որը 1980-ականներին արևմտյան մամուլում ստացել էր «աստղային պատերազմներ» անունը։

ԱՄՆ ԱԳՆ-ի ներկայացուցիչները բազմիցս իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել տիեզերքի ապառազմականացման մասին ռուս-չինական նոր առաջարկության վերաբերյալ։ Մասնավորապես, փետրվարի 1-ին Վաշինգտոնում  տարածված՝ ԱՄՆ պետքարտուղարի սպառնալիքի թուլացման և արտահանման վերահսկողության օգնականի տեղակալ Դոնալդ Մելիի զեկույցում կրկին խոսվում է այդ նախաձեռնությանը ԱՄՆ-ի դեմ լինելու մասին։

Ամերիկացի դիվանագետի խոսքերով, ԱՄՆ-ն չի սատարի փետրվարի 12-ին Ժնևում Ռուսաստանի և Չինաստանի կողմից ներկայացված փաստաթղթին։-0-