«Ճակատագրի հեգնանք։ Շարունակությունը» ռուսական բոլոր կինոթատրոններում ռեկորդ է գրանցել

14.01.2008, 17:04
«Ճակատագրի հեգնանք։ Շարունակությունը» ռուսական բոլոր կինոթատրոններում ռեկորդ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Թիմուր Բեկմամբետովի «Ճակատագրի հեգնանք։ Շարունակություն» ֆիլմը դարձել է ռուսական կինոթատրոնների անվիճելի առաջատարը՝ անշլագներ հավաքելով ամանորյա տոներին և դրանով հանդերձ կոտրելով «խափանված դեկտեմբերի ավանդույթը», տեղեկացնում է «Կինոպրակատչիկի բյուլետենը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսքան տարիներ անց առաջին անգամ դեկտեմբերի երկրորդ տասնօրյակը նորմալ աշխատեց։ «Ճակատագրի հեգնանքը» փշրեց խափանված դեկտեմբերի ավանդույթը»,- նշեց Սամարայի մարզի «Օբլկինոպրոկատ» պետական ձեռնարկության և Սամարայի «Խուդոժեստվեննի» կինոթատրոնի տնօրեն Վերա Կուզնեցովան։

Ռուսական կինոթատրոնների ներկայացուցիչները նշում են, որ ամանորյա տոներին այսպիսի անշլագներ դեռևս չէին եղել։

«Ամանորից հետո դահլիճը լցվում էր 75-80 տոկոսով, հաճախ լինում էին անշլագներ։ Այսպիսի ցուցանիշներ մենք դեռ չէինք տեսել»,- «Ֆեստիվալ պարկ» ԹԺԿ-ում հաղորդեց Տամբովի «Կինոմակս-Ռոդինա» և «Կինոմակս» կինոթատրոնների ղեկավարը։

«Ճակատագրի հեգնանքը» երկրորդ ֆիլմի այս հաջողության պատճառը, նրա կարծիքով, ֆիլմի լայն լսարանն է։

«Այս ֆիլմի տեսել են բոլորը՝ ովքեր քայլում են, չեն քայլում և, հնարավոր է, այլևս երբեք չեն գնա կինո»,- ասաց Սուրկովը։

Ռուսական կինոթատրոնների նախնական գնահատականներով, «Ճակատագրի հեգնանքը։ Շարունակությունը» ֆիլմը գերազանցել է «Ցերեկային պարեկ» («Դնեվնոյ դոզոր») ֆիլմի հավաքներին, ինչպես նաև «Կարիբյան ծովի ծովահենները» երկրորդ և երրորդ ֆիլմերի հավաքներին։

«Մենք դեռևս չենք համեմատել արդյունքները, բայց առանց դրա էլ պարզ է, որ «Հեգնանքը» սահմանել է հնարավոր բոլոր ռեկորդները»,- ասաց Պերմի "Very Velly" կինոթատրոնների ցանցի կինովարձույթի և լոգիստիկայի գծով կառավարիչ Անաստասիա Նիկոնովան։

Ֆիլմերի վարկանիշային աղյուսակում ամանորյա տոներին, ինչպես հաղորդում են ռուսական կինոթատրոնների ներկայացուցիչները, «Ճակատագրի հեգնանքին» հաջորդում են ռուս հսկաներ «Իլյա Մուրոմեցի և Սոլովեյ Ռազբոյնիկի (ավազակ սոխակ)»-ի երրորդ, վերջին մասը և «Ազգի գանձերը. Գաղտնիքների գիրքը» ամերիկյան բլոկբաստերի շարունակությունը։ Հանդիսատեսի մոտ պակաս հաջողություն է ունեցել ռեժիսոր Անդրես Պուուստուսմայի «1814» պատմական ֆիլմը և կորեական «Դինոզավրերի պատերազմը» ֆանտաստիկ ֆիլմը։

Ռուսական կինոթատրոնների ներկայացուցիչների կարծիքով, 2007թ.-ին կինոարտադրությունը կշիռ է հավաքել, ի հայտ են եկել նոր մատակարարներ և ֆիլմերի մեծ տոկոսը լուրջ դրամարկղ է հավաքել։--0—