Տիմոշենկոյին Ուկրաինայի վարչապետ նշանակելու համար պակասել է ընդամենը մեկ ձայն

11.12.2007, 17:25
Տիմոշենկոյին Ուկրաինայի վարչապետ նշանակելու համար պակասել է ընդամենը մեկ ձայն

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի Գերագույն Ռադային մեկ ձայն է  պակասել, որպեսզի Յուլյա Տիմոշենկոյի բլոկի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը հաստատվի վարչապետի պաշտոնում։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը, պատգամավորները երկու անգամ են քվեարկել այս հարցի շուրջ։ Առաջին անգամ Տիմոշենկոյի թեկնածությանն աջակցել են 225 խորհրդարանականներ՝ անհրաժեշտ 226-ից։

Ռադայի խոսնակ Արսենի Յացենյուկը հարցը դրել է կրկնակի քվեարկության, քանի որ պատգամավորական քարտերից մեկը չի գործել տեխնիկական պատճառներով։

Կրկնակի քվեարկությունը նույնպես հաղթանակ չի բերել «նարնջագույններին», արդյունքը մնացել է նույնը՝ 225 «կողմ»։

Ներկայումս Ռադային նիստում հայտարարված է կեսժամյա ընդմիջում։ --0—