Աբխազիայում որոշվել է սկսել խոզերի սպանդը` կանխելու համար աֆրիկյան ժանտախտի տարածումը

27.08.2007, 19:38
Աբխազիայում որոշվել է սկսել խոզերի սպանդը` կանխելու համար աֆրիկյան ժանտախտի տարածումը

Աբխազիայում խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածումը կանխելու համար Գուլրիփշի և Սուխումի շրջաններում սկսվում է խոզերի սպանդը։ «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, այս մասին լրագրողներին երկուշաբթի տեղեկացրեց չճանաչված հանրապետության փոխվարչապետ Բեսլան Կուբրավան։

Փոխվարչապետի խոսքերով, խոզերի համար արդեն փովել են հորեր։ Հարապետությունում արդեն հաստատվել են չորս հակահամաճարակային արգելքներ։ Ընթանում է սպանդի ենթակա անասունների գլխաքանակի հաշվառումը։  

Կուբրավան նշել է, որ համաճարակի սպառնալիքի պատճառով օգոստոսի 22-ից մտցվել են Աբխազիայից բուսական ծագման արտադրանքի բեռնափոխադրումների ներմուծման և արտահանման սահմանափակումներ։

Կուբրավան հայտնել է, որ «կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի լոկալիզացման և ոչնչացման համար»։

Նա հույս է հայտնել, որ մասնագետների կողմից ձեռնարկվող միջոցառումները դրական արդյունքի կհանգեցնեն և թույլ կտան մոտ ապագայում վերացնել սահմանափակումները։

«Ժանտախտի տարածումը կանխարգելելու միակ միջոցը Աբխազիայի արևելյան չորս շրջաններում խոզերի գլխաքանակի ոչնչացումն է»,-ասել է նա։


Կուբրավան ընդգծել է, որ «աֆրիկյան ժանտախտը Աբխազիա է թափանցել՝ Վրաստանի հանցավոր անգործության հետևանքով», որտեղ խոզերի աֆրիկյան ժանտախտի հետևանքով սատկել է ավելի քան 20 հազար կենդանի։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։

Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—