Վրաստանի պաշտպանության նախարարությունը կուսումնասիրի ռումբը, որը գտնվել է Ախալքալակում, ռուսական նախկին բազայի տարածքում

16.08.2007, 16:08
Վրաստանի պաշտպանության նախարարությունը կուսումնասիրի ռումբը, որը գտնվել է Ախալքալակում, ռուսական նախկին բազայի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի պաշտպանության նախարարության փորձագետները ժամանել են Ախալքալակ` ուսումնասիրելու այն ռումբը, որն անցած գիշեր հայտնաբերվել է նախկին ռուսական բազայի տարածքում, Նովոստի-Գրուզիային հայտնել է կառավարության աղբյուրը։

Նախնական տվյալներով, բազայի տարածքում հայտնաբերվել է ական և ճառագայթման աղբյուր։

Սա բազայի տարածքում առաջին գտածոն չէ։ Հուլիսի սկզբին այնտեղ գտնվել է պահոց՝ մեծ քանակությամբ զինամթերքով։

Ախալքալակում տեղակայված ռուսական 62-րդ զինվորական բազան այս տարի, հունիսի վերջին ամբողջովին փոխանցվել էր Վրաստանի պաշտպանության նախարարությանը՝ Վրաստանի տարածքից ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաբազաների դուրսբերման ժամկետների մասին համաձայնագրի համապատասխան։ --0—