Եվրոպայի առաջնությունից առաջ Դոնեցկի մարզադաշտերի վերակառուցման համար անհրաժեշտ է ավելի քան 200 մլն. դոլար
Դոնեցկի շրջանի մարզադաշտերի վերակառուցման համար, որոնք պիտի գործեն 2009թ. ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական և 2012թ. Եվրոպայի առաջնությունների ժամանակ, կպահանջվի ավելի քան միլիարդ գրիվեն (շուրջ 200 մլն. դոլար), տեղեկացրել է մարզային վարչության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով ղեկավար Վիկտոր Կիրբաբան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եվրո-2009 և 2012 ֆուտբոլային մրցույթների անցկացման համար անհրաժեշտ սպորտային ենթակառույցների ծրագրի հայեցակարգի ընդհանուր գումարն է 1 մլրդ. 385 մլն գրիվեն (շուրջ 277 մլն. դոլար)»,- նշել է Կիրբաբան՝ մարզային ճյուղային աշխատանքային խմբերի խորհրդակցության ժամանակ, որի նպատակն էր մշակել Եվրո-2009/2012-ի նախապատրաստման տարածքային նպատակային ծրագիր։
Նրա խոսքերով, ՈւԵՖԱ-ի բոլոր նորմերին և պահանջներին լիովին կհամապատասխանի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կառուցվող նոր մարզադաշտը։–0—