Շոգի տիրապետություն. Հայաստանում ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի

08.08.2017, 10:48
Հայաստանում օգոստոսի 8-12–ը սպասվում է ջերմային բարձր ֆոն:
Շոգի տիրապետություն. Հայաստանում ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 8-12–ը սպասվում է ջերմային բարձր ֆոն, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Երևանում, Արարատյան դաշտավայրում, Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կանխատեսվում է 40-41 աստիճան տաքություն, առանձին շրջաններում` 42 աստիճան, ինչպես նաև հրդեհավտանգ իրավիճակ։

Այդ օրերին միջին ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կկազմի 6, ինչի պայմաններում ցանկալի է խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից ժամը 11։00–ից 15։00 ընկած ժամանակահատվածում։

«Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի տակ կարող է դառնալ արևահարության պատճառ»,– հիշեցնում են օդերևութաբանները։

Տեղումներ հանրապետությունում չեն սպասվում։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-