Սերժ Սարգսյանը որոշել է պարզաբանել համակուսակիցներին իր հրաժարականի պատճառը

25.04.2018, 20:40
Հայաստանի 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին:
Սերժ Սարգսյանը որոշել է պարզաբանել համակուսակիցներին իր հրաժարականի պատճառը
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին, հայտնում է «Արմենպրեսը»` հղում անելով կուսակցության հաղորդագրությանը։

«Ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա»,– ասվում է Սարգսյանի ուղերձում։

Նա հրավիրել է համակուսակիցներին իր հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրի իր հրաժարականի պատճառները, իր դիտարկումները ներկայացնի կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

«Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»,– ասել է Սարգսյանը, նշելով, որ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ խմբակցության ղեկավարը: -0-