ՍԱՏՄ ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

30.04.2025, 11:40
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում
ՍԱՏՄ ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

«Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասել է Հարությունյանը։

Արմենը Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։