SAS Group–ի նիստի տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ

20.04.2017, 17:29
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել համացանցում հրապարակված SAS Group ընկերության նիստի տեսագրության առթիվ:

SAS Group–ի նիստի տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել համացանցում հրապարակված SAS Group ընկերության նիստի տեսագրության առթիվ:

Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, քրեական գործը հարուցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով:

«Թերթի գրառման մեջ, որը հրապարակվել է ապրիլի 13-ին, առկա էր տեղեկատվություն այն մասին, որ չպարզված անձը SAS Group ընկերության ժողովին ներկա մարդկանց խոստանում էր գումար և այլ արտոնություններ` ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին պատգամավորության կոնկրետ թեկնածուի համար քվեարկելու դիմաց», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով (Քվեարկության գաղտնիությունը խախտելը):

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ապահովել է նոր ԱԺ-ում կայուն մեծամասնություն` ստանալով 58 մանդատ կամ տեղերի ընդհանուր քանակի 55,2 տոկոսը, այդ թվում, ազգային փոքրամասնությունների` եզդիների, ասորիների և քրդերի երեք մանդատները, «Ծառուկյան» դաշինքը` 31 (այդ թվում ռուս համայնքի մանդատը), «Ելք» դաշինքը` 9, «Դաշնակցությունը»` 7 մանդատ: -0-