414.33
4.75
386.75
+29
Եղանակը Երևանում
Հայ

Սամվել Բաբայանի դուստրը թատերական ներկայացում է անվանել հոր ձերբակալությունը

16:36
23 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Սամվել Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանը, Facebook-ի իր էջում հոր ձերբակալության վերաբերյալ գրառում է կատարել։

Ինչպես հայտնում է armtimes.com կայքը, Աննա Բաբայանը թատերական ներկայացում է որակել իր հոր` Սամվել Բաբայանի ձերբակալությունը։

«Հիմա խոսենք ձերբակալման զվարճալի պատմությունից: Այն ձերբակալության, որի ընթացքում հետաքրքրիր բացահայտումներ եղան: Եվ այսպես. X լրատվամիջոցը գրում է, թե այս ինչպես ԱԱԾ-ն ուշադրություն չի դարձնում Սամվել Բաբայանին, ախր նա, կարծես թե, խժդժություններ է նախապատրաստում: ԱԱԾ-ն շատ արագ արձագանքում է այս հրապարակմանը և թատերական ներկայացմամբ ձերբակալում հերոսին»,– գրել է նա։

Նա նշել է, որ քիչ անց Y օրաթերթը հրապարակել է ԱԱԾ-ի հաղորդագրությունը, թե երկու մարդ Վրաստանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով փորձել են «Իգլա» ներմուծել, ինչից հետո Z օրաթերթն էլ գրել է, թե իր տեղեկություններով ձերբակալվել է Սամվել Բաբայանը։

Աղջիկը հռետորական հարց է տվել, թե ինչպես ինչպես իմացան, երբ դեռ ԱԱԾ-ն հայտարարություն չէր տարածել, և որ նրան մեղադրում են «Իգլա» ներմուծելու մեջ:

«Այնուհետև S լրատվամիջոցն էլ գրում է, թե իրենց թղթակիցը շատ պատահաբար ներկա է եղել ձերբակալմանը: Ինչ բարեբախտություն: Ինչ երջանիկ պատահականությամբ է թղթակիցը ականատես եղել ձերբակալմանը»,– եզրափակել է Բաբայանի դուստրը։

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մարտի 22-ին ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել