431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չի ունենա. ՀՀ ԱԺ խոսնակը մերժել է Վոլոդինի առաջարկը

10:26
18 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Արա Բաբլոյանը, խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին, նշել է, որ վերջերս ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է վերանայել այդ մոտեցումը, հայտնում է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքը։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել երկրի տարածքում ուղևորափոխադրումների ոլորտում աշխատող անձանց կողմից օտարերկրյա վարորդական իրավունքների օգտագործման արգելքը։ Ընդ որում` հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, որով Ղրղըզստանի, ինչպես նաև ռուսերենը որպես պաշտոնական լեզում ամրագրած այլ երկրների քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում աշխատել որպես պրոֆեսիոնալ վարորդներ` ազգային վարորդական վկայականների հիման վրա։

Օրենքի ընդունման կապակցությամբ Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանի օրենսդրությունում ամրագրել ռուսերենի պաշտանական կարգավիճակը, որպեսզի ազգային վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում ճանաչվեն։ Այս մանին հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Կողմերը քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել աշխատանքային նոր ձեւաչափերի ներդրման պայմանավորվածություններ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
20 Նոյեմբերի 2023
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցների երթևեկը
Քաղաքապետարանը զգուշացնում է․ ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցների երթևեկը
15:20
20 Նոյեմբերի 2023
Արդեն ձմեռ է․ Հայաստանի որոշ շրջաններում ձյան առատ տեղումներ են (ՎԻԴԵՈ)
Ձմեռը եկավ․ Հայաստանի որոշ շրջաններում այս պահին ձյան առատ տեղումներ են․ ՎԻԴԵՈ
14:54
20 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն պատրաստ է ավելի ամրապնդել ներկայությունը Հայաստանում. ստորագրվեց ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր
Եվրամիությունը պատրաստ է առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում
12:56
20 Նոյեմբերի 2023
Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են տարածքներ շների զբոսանքի համար
Որտե՞ղ կարող եք զբոսնել շների հետ․ Երևանում հատուկ տարածքներ են առանձնացվել
12:00
20 Նոյեմբերի 2023
30 նոր ավտոբուսներն Չինաստանից ուղևորվել են Հայաստան
Նախատեսվում է փոխարինել գործող երթուղիների հին ավտոբուսները
10:19
20 Նոյեմբերի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ սպասվում է ձյուն, բուք
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ օդի ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով
16:06
18 Նոյեմբերի 2023
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կրակի հետևանքով
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով
17:56
17 Նոյեմբերի 2023
Համայնքային ժողովներ՝ համայնքային կյանքն առողջացնելու լուծումներ գտնելու նպատակով
Ավելի քան մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Գյումրիում կայացել է «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած Համայնքային առաջին ժողովը: Միջոցառմանը հրավիրվել էին հանրային կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 80 մասնակից
17:37
17 Նոյեմբերի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում
16:04
17 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով (ՖՈՏՈ)
Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է․ ՖՈՏՈ
15:43
17 Նոյեմբերի 2023
Փոփոխություններ կիրականացվեն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կիրականացվեն
14:17
17 Նոյեմբերի 2023
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով